Հարցին՝ մեր կողմից տրվելիք գյուղերի դիմաց թուրքերը հետ կվերադարձնե՞ն մեր այն տարածքները, որոնք գտնվում են հիմա իրենց վերահսկողության տակ, կա՞ երաշխիք, Աղազարյան Հովիկը պատասխանել է՝ երաշխքի չկա: Իսկ ահա ի պատասխան հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ենք միակողմանի տալիս, Հովիկն ասել է, թե հույս ունեն, որ միայնակ չեն մնա, և միջազգային հանրությունը կստիպի Ադրբեջանին անել ընդառաջ քայլ, անպատասխան չթողնել Հայաստանի ժեստը, իսկ եթե հայկական կողմի քայլերից հետո Ադրբեջանը ընդառաջ քայլ չանի, «կմտնենք տուպիկ»: 

 

Աղազարյան Հովիկը,որ խոստովանել է՝ չունի ոչ մի երաշխիք, որ միջազգային հանրությունը կստիպի Ադրբեջանին հետ վերադարձնել հայկական տարածքները, ըստ էության, հայտարարում է  պատերազմի անխուսափելիության մասին. եթե միջազգային հանրությունը չի ճնշելու ազերիներին, ապա, բնականաբար, Բաքուն ոչ մի թիզ հող հետ չի տալու, ինչը, փաստորեն, հանգեցնելու է «տուպիկի», այսինքն՝ պատերազմի: «Տուպիկ» եզրույթն այս դեպքում համարժեք է «պատերազմ»-ին: 

 

Ստացվում է՝ Հայաստանը հողերը տալիս է, որ պատերա՞զմ լինի, թե՞ որ չլինի: Եթե տալիս է, որ չլինի,բայց լինում է, ապա ինչո՞ւ է տալիս, իսկ եթե պատերազմ չի լինելու, ապա ի՞նչն է  հովիկներին խանգարում հայտարարել այդ մասին ու նույնիսկ ինքնափիառվել:  

 

Տան-չտան, մեկ է, թուրքը Երևանն է վերցնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել